Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել մի գործով, որի մասին սարսափազդու հաղորդագրություններ էր տարածում 2019 թվականից եւ որը առնչվում էր Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնին:
Հրապարակ թերթը գրել է․ Այս կոնցերնի կառավարման ներքո գտնվող «Սթոնս» ընկերության գլխավոր հաշվապահին կալանավորել էին 2020 թվականին, մեղադրելով «Հյուսիս Հարավի» ճանապարհի ընթացքում թույլ տված 2 մլրդ դրամի չարաշահումների եւ փողերի լվացման մեջ.
Մեղադրանքներ էին առաջադրվել «Սթոնս»-ի ղեկավար Սուրեն Ավագյանին, նաև այս ընկերությանը խորհրդատվական ծառայություններ մատուցող այլ ֆիրմաների տնօրենների: Եւ ահա 5 տարի տեւած քննությունից հետո դատախազությունը համաձայնության է եկել «Սթոնսի» ղեկավարի հետ, որը հոգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ:
Հաշտությունը ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում: 50 մլն դրամը կփոխանցվի հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ մնացածը՝ հաջորդող 12 ամիսների ընթացքում:
Նկատենք, որ վերջին 2 տարում դատախազության ախորժակը բավականին կրճատվել է՝ մոտ 8 անգամ: 2023 թվականին Սուրեն Ավագյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից պահանջում էին բռնագանձել 4 անշարժ գույք եւ 5 մլրդ դրամ: Սուրեն Ավագյանը նորանկախ Հայաստանի Կորեյկոներից է, որը հրապարակային մարդ չի: Նրա նախնական հարստությունը ռուսաստանյան ծագում ունի:
Բաց մի թողեք
Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները. միջադեպին «խառնվել» է «Զապ»-ը, քրեական վարույթը՝ կարճվել․ Լուսանկար
Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքել Սիմիդյանի կադրերից Տիգրան Գաբրիելյանը. Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով արձակուրդից, ՔՊ նիստ է արել