Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին երեկ կեսգիշերին նույնպես կալանավորեցին` Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում։ Բոլոր կալանավորվածների վրա նաեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները:
«Հրապարակ» թերթը գրում է. Դավիթ Գալստյանը, օրինակ, կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականների եւ փաստաբանների հետ։ Իսկ դատարանի որոշման հիմքում զրո ապացույց է եղել նրա առնչությամբ, որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։
Մեզ պատմեցին, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետեւել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։
Իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ Սրբազանին վերջին անգամ տեսել է մարտի սկզբներին՝ արցախցիների հետ հավաքի ժամանակ։ Գալստյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպանը բողոքարկելու է կալանքի որոշումը։
Սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Դավիթ Գալստյանին կալանավորել են այն պատճառով, որ նա Փաշինյանի կոշտ քննադատներից է եղել` հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո:
Եվ սրանով ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում»։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար