Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին
հոդվածի 2-րդ մասով՝
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:
Բաց մի թողեք
Փաշինյանն արձակուրդ է գնում
«Լավ սովորիր, որ լավ ապրես»` պաստառ կլինի բոլոր նորակառույց դպրոցներում․ Փաշինյան
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը. Լուսանկար