Հունիսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 09։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Խ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Նազիկ Խ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արտակ Խ․-ն «Արևիկ առողջարան» ՍՊԸ տնօրենն է։






Բաց մի թողեք
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ավինյանն ով ա, ում շունն ա՝ ՀՀ քաղաքացին Երևանի քաղաքապետին․ Տեսանյութ