15/10/2025

Բայց դու տեսար, չէ՞, դու ճանաչեցիր քեզ, իմացար, որ դու էիր … Վարոսյան․ Լուսանկար

Դիմակներ հաճախ են կրում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները ողջ աշխարհում։

Դա պայմանավորված է հիմնականում անվտանգության նկատառումներով։ Հայաստանում, մինչդեռ, դա կապված է միայն ամոթի հետ, որ հանկարծ ծանոթ-բարեկամները չիմանան, թե ինչ էին անում, կամ գործողությանն ականատեսները հաջորդ օրը խանութում սևեռուն հայացքը աչքերին չգցեն։

Ինչևէ, սակայն, ինձ միշտ հետաքրքրել է այս հանգամանքը ուրիշ տեսանկյունից։ Լավ, չտեսան քեզ, չճանաչեցին, չիմացան, որ դու էիր։ Բայց դու տեսար, չէ՞, դու ճանաչեցիր քեզ, իմացար, որ դու էիր…

Երվանդ Վարոսյան

Հայաստանում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները դիմակներ կրում են ամոթից