Ադրբեջանի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:
Բացի այդ, ադրբեջանական կողմը սեփական նախաձեռնությամբ չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս օրերին դեպի Բաքու նախատեսված այցն ու հայտարարել՝ Օվերչուկի կամ մյուս ցանկացած ռուս պաշտոնյայի մուտքն Ադրբեջան համարում են ոչ անհրաժեշտ և ոչ նպատակահարմար: Բաքուն նաև տեղի արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք ներկայացրել։
Ակնհայտ է՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև նոր սկանդալ է հասունանում՝ նախորդի մասնիկները դեռ չմոռացված:
Ինչու և ինչպես է բորբոքվել նոր սկանդալը
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Գործողության արդյունքում հայտնի է, որ մահացել է երկու ադրբեջանցի՝ եղբայրներ Զիեադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
Սպանված եղբայրները կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։
Խուզարկությունները եղել են տասից ավելի բնակարաններում, որտեղ բնակվել են ադրբեջանցիներ: Ընդհանուր առմամբ անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 մարդու, որոնցից մի քանիսը հետագայում ազատ են արձակվել, մյուսների նկատմամբ կալանքի կիրառման հարցով սկսվել են դատական լսումներ:
Մարզային քննչական կոմիտեն և Ներքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ հետաքննում են «անցյալ տարիների» գործ։ Խոսքը վերաբերում է առևտրական Յունիս Փաշաևի սպանությանըղի ունեցած 2001 թվականին, խոհանոցային դանակներով։ Լրատվամիջոցները գլխավոր կասկածյալներ են անվանել հենց «ռեյդի» ընթացքում մահացած Զիեդդին և Հուսեյն Սաֆարով եղբայրներին:
Մարզային քննչական կոմիտեի և ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունները հայտարարել են, որ քննչական կոմիտեի աշխատակիցները, համագործակցելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հետ, Ռուսաստանի Ազգային գվարդիայի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ուժային աջակցությամբ, մի շարք միջոցառումներ են իրականացրել անցյալ տարիներին կատարված հանցագործությունների քրեական գործերի քննության շրջանակներում։
«Միջոցառումների ընթացքում մի շարք անձինք ձերբակալվել են Եկատերինբուրգում անցյալ տարիներին տեղի ունեցած մի քանի հանցագործություններ կատարելու կասկածանքով, խուզարկություններ են անցկացվել նաև այդ անձանց բնակության վայրերում։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ստուգվում է նրանց մասնակցությունը քննվող և այլ հանցագործությունների», – հավելել են գերատեսչությունները։
Պաշտոնական վարկածում նշվում է, որ եղբայրները չեն «սպանվել», ինչպես պնդում են, այլ 2001-ի սպանության գլխավոր կասկածյալներից մեկը մահացել է սրտի կաթվածից, երբ ոստիկանությունն ու հատուկ նշանակության ուժերը ժամանել են նրա բնակավայր: Մյուս եղբոր մահվան մասին որևէ հիշատակում չկա:
Բաքվի արձագանքը
Ի պատասխան այս ամենի, Բաքուն հունիսի 28-ին արտաքին գործերի նախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին, պաշտոնական բողոք ներկայացրել և հանդես եկել հայտարարությամբ:
Բաքուն կոչ է արել Մոսկվային հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները, որոնց ընթացքում սպանվել է երկրի երկու քաղաքացիր։
Երկրի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «հայրենակիցների մահվան և մի քանիսի ծանր վիրավորվելու, ինչպես նաև հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ռուսաստանցիների տներում Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից անցկացված հատուկ գործողության արդյունքում ինը մարդու ձերբակալության կապակցությամբ»։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կանցկացնի այս գործի անհապաղ հետաքննություն և հնարավորինս շուտ կկանգնեցնի այս անընդունելի բռնության համար պատասխանատուներին», – նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Մարզային քննչական կոմիտեի և ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունները հայտարարել են, որ քննչական կոմիտեի աշխատակիցները, համագործակցելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հետ, Ռուսաստանի Ազգային գվարդիայի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ուժային աջակցությամբ, մի շարք միջոցառումներ են իրականացրել անցյալ տարիներին կատարված հանցագործությունների քրեական գործերի քննության շրջանակներում։
Ինչ կապ ունեն Օվերչուկն ու մշակութային միջոցառումները
Ողբերգության նախօրեին՝ հունիսի 26-ին, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Պետդումայում ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների հետ հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ։
«Մեր ընդհանուր քաղաքակրթական տարածքի գոյությունը, որն ամրապնդվում է Համագործակցության բոլոր երկրների համար ընդհանուր ազգամիջյան հաղորդակցության լեզվով՝ ռուսերենով, մեր անկասկած առավելությունն է, որը թույլ է տալիս մեզ միասին զարգանալ:
Առանց ընդհանուր լեզվի, շահերի և փոխըմբռնման անհնար է զարգացնել հումանիտար կապեր», – ասել է փոխվարչապետն իր ելույթում՝ նվիրված ԱՊՀ-ում ավանդական հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմանը։
Այս ելույթն ու հաջորդած ԱԴԾ «ռեյդը» ադրբեջանական կողմը, թերևս, դիտարկել է րպես իրար հակասություն ու ցինիզմ ու չեղարկել վերջինիս այցը Բաքու:
Ավելին, Ադրբեջանը վստահ է և համոզված, որ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ «համակարգված գործողություններ են իրականացվում», իսկ պատճառները պարզապես էթնիկ պատկանելությամբ են պայմանավորված:
Օվեչուկի այցի չեղարկմանը զուգահեռ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.
«Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»:
Թե մինչև երբ է գործելու այս արգելանքը՝ Բաքուն չի հստակեցնում։
Ռուսական կողմից այս ամենին հետևող արձագանքներ առայժմ չկան:
Վաղեմի լարվածությունը բորբոքվել է նորովի
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի վթարից հետո, երբ Բաքու-Գրոզնի ուղևորատար չվերթի վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Ղազախստանում կործանված ինքնաթիռը վնասվել է «գետնից կրակոցի հետևանքով» Ռուսաստանի տարածքում։ Ալիևը ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը։
«Եվ մենք պահանջում ենք արդարադատություն, պահանջում ենք պատիժ պատասխանատուների համար, պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ», – ասել է նա զոհված անձնակազմի անդամների ընտանիքների և ողջ մնացած ուղեկցորդուհիների հետ հանդիպման ժամանակ։
Դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է փակել Բաքվում գտնվող Ռուսաստանի տունը։ Դիվանագիտական լարվածությունը շարունակվել է, իսկ պատգամավոր Նիկոլայ Վալուևի՝ ադրբեջանցիների մասին կոշտ հայտարարություններից հետո Բաքուն ռուս խորհրդարանականին հայտարարել է պերսոնա նոն գրատա։
Իր հերթին, Ադրբեջանի պատգամավոր Ազեր Բադամովը ձերբակալվել է Ռուսաստանում՝ Վալուևի մասին քննադատական դիտողություններից հետո։
Բաց մի թողեք
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում
Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞», թե՞ ստեղծվել է, որ Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա