Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի կողմից իրականացված հերթական զանգվածային գիշերային հարձակմանը, որի ընթացքում գրանցվել է 477 անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի 60 հրթիռ։
«Ռուսները հարվածել են ամեն ինչի, ինչը կենսական է», – գրել է Ուկրաինայի պետության ղեկավարը իր Telegram ալիքում։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
«Ցավոք, մեր F-16-ի օդաչու Մաքսիմ Ուստիմենկոն զոհվել է հարձակումը հետ մղելիս։ Նա ոչնչացրել է յոթ օդային թիրախ։ Ցավակցում եմ նրա ընտանիքին և մերձավորներին։ Ես հանձնարարել եմ պարզել մահվան բոլոր հանգամանքները։ Ուկրաինական ավիացիան հերոսաբար պաշտպանում է երկինքը», – գրել է Զելենսկին։
Նախագահը նաև հայտնել է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 114 հրթիռ, ավելի քան 1270 անօդաչու թռչող սարք և գրեթե 1100 կառավարվող ավիառումբ։
«Մոսկվան չի կանգնի, քանի դեռ ունի զանգվածային հարվածներ հասցնելու հնարավորություն… Պուտինը վաղուց որոշել է, որ կշարունակի պայքարել՝ չնայած աշխարհի խաղաղության կոչերին», – ընդգծել է Զելենսկին՝ կոչ անելով միջազգային գործընկերներին ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, առաջին հերթին՝ օդային պաշտպանության ոլորտում։
«Մենք պետք է դադարեցնենք պատերազմը, մեզ պետք է ճնշում գործադրենք ագրեսորի վրա, մեզ պետք է պաշտպանություն՝ բալիստիկայից, հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից, ահաբեկչությունից։ Ուկրաինան պետք է ամրապնդի իր օդային պաշտպանությունը՝ այն, ինչը լավագույնս պաշտպանում է կյանքը։ Դրանք ամերիկյան համակարգեր են, որոնք մենք պատրաստ ենք գնել», – ասաց ուկրաինական պետության ղեկավարը։
Զելենսկու և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը խնդրել է Կիևին վաճառել ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Թրամփը նշել է, որ այս համալիրի նկատմամբ միջազգային պահանջարկը շատ բարձր է, բայց չի բացառել, որ նման համակարգեր կարող են տրամադրվել։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար