Բժիշկ, հանրային գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղղված խոսքին:
«Արժանապատիվ խոսք և կեցվածք
Վերջին երեք տասնամյակում ՀՀ պետական բարձրագույն պաշտոնյայի կողմից երբևէ հնչեցված ամենաարժանապատիվ խոսքը։
Պարոն Արարատ Միրզոյանի այս մեկ նախադասությունը նաև վկայում է ճիշտ ուղենիշի, ինքնիշխանության ավելի բարձր կարգավիճակի մասին։
«Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ ՌԴ և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Լավրովի արտահայտած մտքերին ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել էր.
«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ: Եթե չեմ սխալվում, վերջինս օգտագործել է «իշխանության պայքարը Եկեղեցու դեմ» տերմինը: Պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում չկա իշխանությունների պայքար Եկեղեցու դեմ: Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին խառնվելու փորձերին: Իրավապահ մարմինները հայտնել են հեղաշրջման փորձ անելու մասին:
Սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է: Պարոն Լավրովը լավ կանի չխառնվի ՀՀ քաղաքականությանը և Հայաստանի ներքին գործերին»:
Բաց մի թողեք
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան
Շատ պարզ է՝ որն է իշխանության նպատակը․ Աբրահամյան