Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող դիվանագիտական դեմարշների առիթ լինել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որը պահանջել է հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում զանգվածային կերպով ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ՝ 2000-ականների սկզբին հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և մահափորձերի պատճառով: Ընդ որում, երկու կասկածյալները մահացել են օպերատիվ գործողությունների ժամանակ։
Պեսկովի խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը «այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար»: Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են, թե արդյոք նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը: Նա ի պատասխան նշել է, որ խոսակցություն օրակարգում դեռ չկա, բայց եթե այն պահանջվի, ապա, իհարկե, տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։ Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 27-ին։
Ընդհանուր առմամբ, ոստիկանության բաժին է տարվել ավելի քան 50 մարդ, գրում են լրատվամիջոցները: Հաջորդ օրը քննչական կոմիտեի Սվերդլովսկի վարչությունը հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի չորրորդ բաժինը (նախորդ տարիների հանցագործությունների մասին) հետաքննում է քրեական գործը Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և սպանության փորձերի փաստերի վերաբերյալ: Խոսքը 2001, 2010 և 2011 թվականների դրվագների մասին է։ Քննությունը կատարված հանցագործությունների շարժառիթ է համարում բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածների թվում կան զոհեր և վիրավորներ, և խնդրել է պատասխանատվության ենթարկել քննչական գործողությունների ժամանակ բռնությանը մասնակից անձանց: Ռուսաստանի ԱԳՆ-ում բացատրել են, որ ձերբակալություններն իրականացվել են ծանր հանցագործություններիփաստով քրեական գործերի հետաքննության շրջանակներում:
Հունիսի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ հրավիրված Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը հավաստիացրել է, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո: Ավելի վաղ հունիսի 30-ին հայտնել էր ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, նախնական տվյալներով՝ ֆիգուրանտներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով, երկրորդի մահվան պատճառները ներկայումս պարզվում են:
Բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար քրեական գործը կփոխանցվի Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը, նշել է պաշտոնյան:
Բաքվում անմիջապես ադրբեջանցիների ձերբակալությունները որակեցին որպես անօրինական և սկսեցին պատասխան գործողություններ: Սկզբում հայտնի դարձավ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու կատարած այցի չեղարկման մասին, որից հետո ադրբեջանական պատվիրակությունը որոշեց չմասնակցել Միլլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին:
Այնուհետև հայտարարվեց ռուս աստղերի մասնակցությամբ բոլոր համերգների, բալետային և օպերային ներկայացումների չեղարկման մասին։ Արդեն այսօր խուզարկություններ են սկսվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։
Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին, նրա խոսքով, չեն թողնում հանդիպել ռուս լրագրողներին ու նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն տալիս:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի գործողությունների և ռուս լրագրողների կալանավորման հետ։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Դեսպանը կանչվել է նաև ռուս լրագրողների անօրինական կալանավորման պատճառով, որոնց թեմայով Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Հուլիսի 29-ին Եկատերինբուրգի Լենինյան շրջանի դատարանում սկսվել է երկու օր առաջ բերման ենթարկված՝ էթնիկ հանցախմբի անդամ մի խումբ ադրբեջանցիների նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատաքննությունը:
Մեղադրող կողմի պահանջով այն անցնում է դռնփակ: Հիշեցնենք, որ շուրջ տասը ձերբակալված ադրբեջանցիներ, որ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, մեղադրվում են 2001, 2010 եւ 2011 թվականներին Եկատերինբուրգ քաղաքում «վարձահրավիրվածությամբ սպանություններ կատարելու և համափորձեր կազմակերպելու» մեջ:
Մեղադրյալներից մեկը՝ Օրհան Սաֆարովը, փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել, որ «խոստովանական ցուցմունքները տվել է իրավապահների ֆիզիկական ճնշման տակ, բայց այդ նրանք սպառնացել են հաշվեհարդար տեսնել ազատության մեջ գտնվող ընտանիքի անդամների և հարազատների դեմ»:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, ի պատասխան ադրբեջանական կողմի նոտայի, կրկնել է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը: Փաստացի դա նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան Բաքվին այլ ասելիք չունի, խորհուրդ է տալիս հետևել իրավական գործընթացներին:
Ժամեր անց Բաքուն հայտարարել է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը չեղյալ է հայտարարում և առհասարակ «ստեղծված իրավիճակում Ռուսաստանի բարձրաստիճան որևէ այց նպատակահարմար չի տեսնում»:
Հունիսի 29-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից Ադրբեջանում ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն չեղյալ են հայտարարվում:
Հիմնավորված է, որ դրանք չեն կարող անցկացվել, երբ Ռուսաստանում «նպատակադրված սպանում են ադրբեջանցիների, երևույթ, որ վերջին շրջանում ստացել է համակարգված բնույթ»: Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին ակնհայտ ծաղրանքով գրել է. «Եկեք Ադրբեջանում ավելացնենք ռուսական դպրոցների թիվը»:
Ռուսաստանի հետ մշակութային կապերի առնվազն առկախումը կտարածվի նաև կրթության բնագավառի վրա՞: Ալիևը համարձակություն կունենա, օրինակ, փակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Բաքվի մասնաճյուղը, որի ռեկտորը նրա քենին է՝ Նարգիզ Փաշաևան: Այս հարցերին միանշանակ պատասխան չկա:
Բայց իրավիճակն այնպիսին է, որ Ալիեւը կարող է «խորհրդատվություններ անցկացնելու համար» Մոսկվայից իր դեսպանին հետ կանչել: Մանավանդ որ, ինչպես հայտնի դարձավ, Ռուսաստանն այսօր Բաքվում գործերի ժամանակավոր հավատարմատար ունի միայն:
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան