Տեղի ունեցավ այն, ինչ անխուսափելիորեն պետք է տեղի ունենար։ Ադրբեջանը տոտալ հակառուսական արշավ է սկսել, որը վերածվել է ռուսական «Սպուտնիկ» գործակալության աշխատակիցների ձերբակալությունների, Ռուսաստանին ուղղակի վիրավորելու դեպքերի` Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ։ Հասկանալի է, որ Ադրբեջանում նույնիսկ մկները չեն բազմանում առանց Ալիևի թույլատրության` հետևաբար սա ուղիղ Ալիևի կողմից գեներացվող գործընթաց է։
Այստեղ կարևոր է նշել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս սրման պատճառն այն է, որ էթնիկ ադրբեջանցիները 2020 թվականից հետո (թուրք-ադրբեջանական ավազակախմբերի կողմից Արցախի օկուպացիայից հետո) սկսել են Ռուսաստանում իրենց պահել որպես հանցավոր խմբավորումներ։ Ինչի մասին ինքս բազմիցս գրել եմ, որ Արցախում տեղի ունեցածը ադրբեջանցիները այս կամ այլ առումով «բերելու են» ռուսական քաղաքներ և գյուղեր։
Ռեկետ, սպանություններ, առևտրի բազմաթիվ ոլորտների մենաշնորհացում: Ընդ որում, նշենք, որ Ռուսաստանում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորումների բոլոր գործողությունները կատարվում են բացառապես Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։
Ինչու այդպես եղավ
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ վարել և շարունակում է վարել հակառուսական քաղաքականություն և բացահայտ աջակցել է Ռուսաստանի թշնամիներին։ Պաշտոնական Բաքվի արհամարհական վերաբերմունքը ռուսների նկատմամբ շատ հստակ արտահայտվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամանակ, երբ ռուս խաղաղապահներին ադրբեջանցիները, ինչպես կարող էին վիրավորում էին ու նվաստացնում: Դա հատկապես երևում էր Արցախի շրջափակման օրերին, երբ Բաքվից ժամանած «էկօ-ջահելները» կանգնած էին խաղաղապահների առջև և նույնիսկ փորձում էին ծաղրել ռուսների «Z» շեվրոնները։
Ի դեպ, ադրբեջանցիների այս պահվածքը հաճախ հրահրվել է «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իբր բարեկամության» լոբբիստների կողմից, որոնք Բաքվից եկած փողերով հարմար տեղավորվել էին ռուսական մեդիայում և այլ «կաբինետներում»։
Որքան Ռուսաստանը փորձեց կառուցողական խաղալ թուրք-ադրբեջանական դաշտում, այնքան ավելի լկտիացան ադրբեջանցիները։ Եթե ռուսները հիմա էլ ադրբեջանցիներին ներեն իրենց այժմյան պահվածքը և չպատժեն սանձարձակ «գործընկերներին», ապա վաղը դա ամենավատ հետևանքների կվերածվի հենց ռուսների համար։
Հուսամ ռուսները հասկացան, որ պետք չէ խաղալ ադրբեջանցիների հետ կոնստրուկտիվիզմ։ Ադրբեջանը եղել է եւ կմնա Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի թշնամին, եւ պարզապես ժամանակի հարց է, երբ այդ թշնամանքը կրկին կվերածվի ռուսների ջարդերի` Ադրբեջանում, ինչպես դա եղավ քսաներորդ դարի իննսունական թվականներին Բաքվում և Գանձակում։
Այնպես որ, հիմա հենց ռուսներից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Թուրքը հասկանում է միայն ուժը և ցանկացած զիջում տվյալ դեպքում կնշանակի, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի լկտի կգործի։ Ընտրությունը հիմա ռուսներինն է։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները