Մոսկվան «ափսոսանք է հայտնում» Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ համատեղ միջոցառումները չեղարկելու որոշման կապակցությամբ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Կարևոր է շարունակել աշխատանքը՝ Բաքվին բացատրելու Եկատերինբուրգում ադրբեջանական ծագում ունեցող մարդկանց ձերբակալման պատճառներն ու բնույթը», – նշել է Կրեմլի խոսնակը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ զարգացնելով։
Հիշեցնենք, հունիսի 27-ին Եկատերինբուրգում ԱԴԾ-ի կողմից քրեական գործի շրջանակում ոմն մարդասպանի բացահայտելու նպատակով խուզարկություններ են տեղի ունեցել ադրբեջանական սփյուռքի շրջանում, որին հետևել են ձերբակալություններ, իսկ գործողության հետևանքով սպանվել է երկու ադրբեջանցի:
Դրանից հետո Բաքվում մեծ աղմուկ է բարձրացել. չեղարկել են ՌԴ փոխվարչապետի այցը, Ադրբեջանում նախատեսված Ռուսաստանի մշակութային միջոցառումները, ինչպես նաև ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության այցը՝ Մոսկվա: Արձագանքելով Բաքվի պաշտոնական հիստերիային՝ ՌԴ ԱԳՆ-ից հակադարձել են, որ կատարվածը բացառապես քրեաիրավական գործընթաց է:
Եկատերինբուրգում ուժային գործողության արդյունքում ադրբեջանցիների մահվան համար ներողություն խնդրելու փոխարեն, Կրեմլը կրկին սահմանափակվել է «բացատրական աշխատանքի» մասին սովորական արտահայտություններով. գրում են հակառուսական հրապարակումներով ողողված ադրբեջանական ԶԼՄ-ները։






Բաց մի թողեք
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց