02/07/2025

Ովքեր են Պուտինի հավանական իրավահաջորդները

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցները կուլիսներում քննարկել են Վլադիմիր Պուտինի ապագա վարչապետի և նույնիսկ իրավահաջորդի պաշտոնի թեկնածուների հավանական ցուցակը։

Այս մասին հայտնել է «Պուտինի ժամանակը» Telegram ալիքը։

Ըստ ալիքի՝ ապագայի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մնալ ռուսական վերնախավի շրջանում, չնայած Կրեմլից հրապարակային ազդանշանների բացակայությանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի հավանական իրավահաջորդների ցուցակում, ըստ աղբյուրների, ընդգրկված են.

• Վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ որպես իշխող բյուրոկրատիայի ներկայացուցիչ։

• Առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը՝ կապված Ռոստեխի հետ և համարվում է «ազդեցիկ ֆիգուր»։

• Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը՝ որպես անվտանգության բլոկի հովանավորյալ։

Հնարավոր իրավահաջորդների թվում նշվում են նաև այսպես կոչված «իշխան-ժառանգորդները».

Դմիտրի Պատրուշևը (Նիկոլայ Պատրուշևի որդին), Բորիս Կովալչուկը (Յուրի Կովալչուկի որդին) և Աննա Ցիվիլևան (Պուտինի զարմուհին)։

Միաժամանակ, Ալեքսեյ Դյումինը, Եկատերինա Տիխոնովան և Դմիտրի Մեդվեդևը չեն ընդգրկվել «կարճ ցուցակում», չնայած անընդհատ շրջանառվող լուրերին։

Ըստ աղբյուրի՝ էլիտայի առանձին մասը Սերգեյ Կիրիենկոյին համարում է Պուտինի հավանական փոխարինող՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը և կառավարչական փորձը։