Եթե Հայաստանը հրաժարվի իր եվրասիական գործընկերներից, քիչ հավանական է, որ դա իրեն օգուտ բերի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, մենք կսպասենք այս բոլոր հարցերի շուրջ պարզաբանումներին, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, դա քիչ հավանական է, որ օգուտ բերի հայ ժողովրդին», – ասել է նախարարը՝ մեկնաբանելով պաշտոնական Երևանի վերջին հայտարարությունները, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև, ինչպես նաև որոշել իր տեղը ՀԱՊԿ-ում։
Միևնույն ժամանակ, Լավրովը ընդգծել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանին համարել ասոցիացիայի լիիրավ անդամ, բայց այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում։
«Մենք դեռևս Հայաստանին համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում։ Այդ թվում՝, ի դեպ, անդամավճարների վճարումը», – ասել է նախարարը։
Լավրովը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցները «ի գիտություն են ընդունել, որ [ՀՀ-ի] արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը»։
Հավելենք, որ այս պահին Երևանում ընթանում է Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի առանձնազրույցը:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին