02/07/2025

Ռուսաստանը ԱՊՀ երկրներին կոչ է անում «ազնիվ լինել իրենց և իրենց պատմության հետ»

Ռուսաստանը ԱՊՀ երկրներին կոչ է անում «ազնիվ լինել իրենց և իրենց պատմության հետ»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը ճնշում չի գործադրում նրանց վրա, իսկ պետությունների միջև երկխոսությունը կառուցվում է բացառապես փոխադարձ հարգանքի վրա։

ԱՊՀ երկրներում անցյալում ռուսական դերի թերագնահատումը քաղտեխնոլոգիա է, պատմական իրականությունը խոսում է Ռուսաստանի դրական դերի մասին»,- կարծում է նա։

***

Բաքվի «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում անցկացվում է ոստիկանական գործողություն:

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։