02/07/2025

46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում. 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ 29.06.2025 թվականին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաղորդագրության համաձայն՝ 46 համարի երթուղային տրանսպորտի վարորդը ճանաչվել է տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: