Վերջին իրադարձությունները ցնցել են Հայաստանի և ընդարձակ սփյուռքի հասարակությանը։
Կարևոր է ընդգծել, որ չպետք է խախտվեն ՀՀ Սահմանադրության դրույթները և ժողովրդավարական գործընթացները։ Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտականություններն են ժողովրդավարական գործընթացի շրջանակներում հարգել առանձին անձանց խոսքի ազատության իրավունքը և ապահովել օրենքների կիրարկումը։
Ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը հստակ տարբերակում են պետության և Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու դերերն ու պարտականությունները:
Եկեղեցին ավելի քան 1700 տարի առաջնորդող ուժ է եղել կայսրություններին, թագավորություններին, տոտալիտար ռեժիմներին դիմակայելու հարցում: Մենք պետք է միասին առաջ շարժվենք, որովհետև միասնության մեջ է ուժը, և միայն միասնության մեջ կարող ենք հուսալ, որ կհաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները։
Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Բաց մի թողեք
Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով
«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել. Լուսանկար
Սեփականության հարցի պատշաճ լուծումը կարող է կանխել Հայաստանը ցնցումներից