Եկատերինբուրգում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ուժայինների կողմից իրականացված ռեյդի ժամանակ մահացած ադրբեջանցի եղբայրների՝ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովների մարմինները հունիսի 30-ին տեղափոխել են Բաքու, հանձնել Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի հանրապետական ասոցիացիա։
Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության ղեկավարը հուլիսի 1-ին հայտարարել է, որ Եկատերինբուրգում մահացած կասկածյալների մարմինների զննման ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:
Նշենք՝ Ադրբեջանը հայտարարել է, թե եղբայրները դաժանորեն սպանվել են: Ռուսական պաշտոնական վարկածի համաձայն՝ ռեյդի ժամանակ եղբայրներից մեկի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, մյուսի մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չեն փոխանցվել:
Սաֆարովներին այսօր հուղարկավորել են, տեղի ունեցածն էլ որակել իբրև ողբերգություն:
Նշենք՝ այս ամենն Ադրբեջանը դիտարկել է որպես ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ, սկսել երկրի ներսում ռուսների ապօրինի ձերբակալություններ:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ապօրինի ձերբակալությունները կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը նաև որոշում է կայացրել Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:
Բացի այդ՝ ադրբեջանական կողմը սեփական նախաձեռնությամբ չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս օրերին դեպի Բաքու նախատեսված այցն ու հայտարարել՝ Օվերչուկի կամ մյուս ցանկացած ռուս պաշտոնյայի մուտքն Ադրբեջան համարում են ոչ անհրաժեշտ և ոչ նպատակահարմար: Բաքուն նաև տեղի արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք ներկայացրել։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Գործողության արդյունքում հայտնի է, որ մահացել է երկու ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
Բոլոր անձինք այս կամ այն կերպ կապ ունեն 2001-ին տեղի ունեցած սպանության գործի հետ:
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան