02/07/2025

Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում

Իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել է, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ողջ ՔՊ-ն իր վերնախավով` նախարարներ, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, խմբակցության ղեկավարը, քարտուղարը, մարզպետներ եւ համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների նախագահներ ներկա են լինելու ժողովին:

Տեղեկացանք, որ օրակարգային հարցերից լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հարցը, իշխանություն-եկեղեցի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունը»։