Քանի որ բոլոր գրագետներն էն գլխից չընդունեցին Բագրատ Սրբազանի կողմից հեղաշրջում կատարելու՝ ՔՊ-ական անհեթեթության պսակ հանդիսացող նարատիվը, բազմաթիվ անձինք ուշադրություն չդարձրին կարևոր մի մանրամասնության վրա:
Հրապարակ թերթը գրել է․ Դա հոգևորականի կողմից իբրև թե ռազմական հեղաշրջում կատարելու հանգամանքն էր: Պատկերացնում եք, դա պետք է արվեր մի քանի որսորդական հրացանով, մեկ-երկու ատրճանակով, ավտոմատ մեկ-երկու հրացանով ու մոտ մեկ տասնյակ պահեստատուփով (մագազինով):
Վերջինս էլմ դատարկ թե լիքը՝ նկարից չի երևում: Պատկերացնո՞ւմ ես, Կառլ, նման սպառազինությամբ և հոգևորական անձի հրամանատարությամբ ռազմական հեղաշրջման կազմակերպումը: Ինչպես ասվում է այդպիսի դեպքերում, եփված հավի ծիծաղը կգար դրանից: Բայց ՔՊ-ական անուղեղները շարունակում են լրջորեն շրջանառել այդ հիմարությունը:
Դա նշանակում է, որ կա՛մ Նիկոլը ռազմական հեղաշրջումների նոր տեսություն է հորինել՝ առաջ անցնելով այդ ոլորտի մի շարք արևմտյան փորձագետներից (Ջոն Կիգան, Սեմյուել Հանթինգթոն, Էրիկ Նորդլինգեր և այլն), իսկ մենք զարմանալիորեն բեխաբար ենք դրանից: Կա՛մ էլ հերթական անգամ զբաղվում է իրեն խիստ հարազատ՝ «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է…» թումանյանական գրչին արժանի մանիպուլյացիայով: Փաստորեն, Մեծն Լոռեցին կանխազգացել էր նման կերպարի հայտնվելը հայոց երկնակամարում:
Ի դեպ, այդ փորձագետները մարդկության պատմության գրավոր վկայությունների հիման վրա առանձնացրել են ռազմական հեղաշրջումների բազմաթիվ օրինակներ, ինչն էլ դասակարգվել է 4-5 հիմնական խմբերի: Բայց, ինչպես երևում է, չեն ֆայմել, որ մի առանձին խումբ կարող է կազմել քաղաքացիական անհնազանդության ծրագիրը, եթե այն գոյություն ունենար այնպես, ինչպես ներկայացվել է հայ իրավապահների կողմից:
Այսինքն, հոգևորականի ղեկավարությամբ, բայց առանց զինվորականների մասնակցության տարբերակը: Սակայն քանի որ չի կարող անհեթեթությունը դիտարկվել որպես մի նոր գիտական տեսություն, պետք է ընդունենք, որ մենք հերթական անգամ բախվում ենք ծուռ հայելիների թագավորության դրսևորման հետ:
Իսկ, այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոնի» իրավապահները շարունակում են սպասարկել մեկ անձի վտանգավոր ֆանտազիաները՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, որ դրանով նպաստում են հայոց պետականության աստիճանական կազմաքանդմանը:
Եվ դա այն պարագայում, որ իրենք կոչված են պաշտպանելու պետության անվտանգությունը ներքին կործանարար միտումներից: Իսկ այդպիսին ոչ թե հոգևորականի ղեկավարությամբ, իրականում գոյություն չունեցող ռազմական հեղաշրջումն է, այլ դրա դեմ պայքարի անվան ներքո պետական ինստիտուտներ այլասերելը:
Կարծում եմ, որ բոլորը տեղյակ են, թե ինչպես է հանցագործ աշխարհում «փչացվում» նորեկը: Նրան, խմբի կազմում, հանձնարարվում է մի այնպիսի գործ՝ սպանությամբ կամ առանց դրա, որից հետո նա այլևս ի վիճակի չլինի առանց խնդիրների հեռանալ այդ միջավայրից: Ընդ որում, դա հիմնականում կատարվում է կամավորության սկզբունքով այն անձի առումով, ով որոշել է ներառվել հանցագործ աշխարհում:
Ճիշտ այդպես էլ հայաստանյան իրավապահները հրաման կատարելու անվան ներքո կատարում են նման գործողություններ: Ու որևէ կառույցի ղեկավար չի մտածում, որ կարող է հրաժարվել նման անօրինական հրամաններ կատարելուց: Եվ ոչ միայն հրաժարվել ու հրաժարական ներկայացնել, այլև հայոց աշխարհն ազատել ազգակործան պատուհասից՝ նրան հանձնելով հայոց արդարադատության ձեռքը:
Բաց մի թողեք
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն