Sputnik Ադրբեջանի ղեկավարության և աշխատակիցների ձերբակալման հետ կապված գործողությունները հիմք չունեն և խորը մտահոգություն են առաջացնում։
Այս մասին ասվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված Բաքվի իրադարձությունների հետ։
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում կատարված խուզարկություններից հետո յոթ մարդ է ձերբակալվել: ««Ռոսիա սեգոդնյա»-ն խորապես մտահոգված է Բաքվում Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ Sputnik Ադրբեջանի ղեկավարների ձերբակալությամբ: Նրանց հետ միասին ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նրանց մեղադրանք չի առաջադրվել, Ռուսաստանի քաղաքացիների մոտ հյուպատոսական աշխատակիցների մուտքը ապահովված չէ, առկա տեղեկատվության համաձայն՝ խուզարկություն է կատարվել գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխի բնակարանում, առգրավվել է համակարգչային տեխնիկա:
«Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն և հանգեցրել են Sputnik Ադրբեջանի աշխատանքի արգելափակմանը»,-նշել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունում: Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Իգոր Կարտավիխի առողջությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Նրան անհրաժեշտ են դեղամիջոցներ, այդ թվում՝ ինսուլին: «Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը և ազատ արձակել մեր գործընկերներին»,-հայտարարել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին:
Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։ Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, թե իբր վերջիններս «ԱԴԾ-ի գործակալներ են»։ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երկուսը կալանավորվել են։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան
Եկատերինբուրգում ուժայինների «ռեյդ»-ի ժամանակ մահացած եղբայրների մարմինները Բաքու են տեղափոխվել. ինչ է հայտնի. Լուսանկար