Սամվել Կարապետյանին անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նստում են բոլոր քաղբանտարկյալները, եւ որտեղ խիստ ռեժիմ է։ Մենք տեղեկացանք, որ Կարապետյանը ցանկություն է հայտնել մենախցում կրել պատիժը, որը նախատեսված է օրենքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած «մենակ նստելն» առանձնապես ծանր է, եւ շատ քիչ կալանավորներ են դա նախընտրում: Այս ՔԿՀ-ում խիստ մեկուսացում է, եթե այլ ՔԿՀ-ներում հնարավոր է հեռախոսից օգտվել, այստեղ դա բացառված է:
Ի դեպ, վերջին կալանավորվածներից բոլորի անձնական տեսակցությունները դատական որոշմամբ սահմանափակված են, անգամ պատգամավորները չեն կարող նրանց այցելել, միայն փաստաբաններն են այցելում։
Սա լրացուցիչ պատիժ է, որը կիրառվում է բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ, ըստ ամենայնի` Փաշինյանի անձնական հրահանգով: ԱԱԾ ՔԿՀ-ում, ի դեպ, խցերի թիվն այնքան էլ շատ չէ, դրանք մոտ 2 տասնյակի չափ են:
Այս կալանավայրում են նստել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը եւ ուրիշներ։ Երկու սրբազանները` Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն էլ նույն խցում են:
Ըստ փաստաբանների` սա «պռասլուշկի» նպատակով է արվել։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին