Իժևսկի ձեռնարկություններից մեկը անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Telegram–ի իր ալիքում այս մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։
«Ընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Իժևսկի ձեռնարկություններից մեկը Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Բոլոր օպերատիվ ծառայությունները մեկնել են դեպքի վայր։ Լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ, երբ դրանք հասանելի դառնան», – գրել է Բրեչալովը։
Ավելի ուշ նա պարզաբանել է, որ հարձակման հետևանքով կան զոհեր, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում։ Ձեռնարկության աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Հրշեջները մարում են կրակի օջախները։
Ավելի վաղ տարածաշրջանում անօդաչուների հարձակման վտանգի ռեժիմ էր սահմանվել։

Բաց մի թողեք
Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»