Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական առաջարկ, որով նախատեսվում է տուգանքներ սահմանել Երևանի հանրային տրանսպորտում ուղևորավարձը չվճարող քաղաքացիների նկատմամբ։
Քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվել է, թե ինչու է քաղաքացին դիտարկվում որպես տուգանքի ենթակա անձ և ինչ չափով է նախատեսվում տուգանքը։
Ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանել է, որ չվճարման կամ ուրիշի արտոնյալ քարտից օգտվելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն։ Մասնավորապես, եթե ուղևորը չվավերացնի իր ուղևորությունը կամ օգտվի արտոնյալ կարգավիճակ ունեցող այլ անձի քարտից, նախատեսվում է 15 հազար դրամի տուգանք։
Այս օրենսդրական փաթեթը նպատակ ունի կարգավորել և վերահսկել հասարակական տրանսպորտի վճարային համակարգը՝ խթանելով քաղաքացիների կողմից կանոնների պահպանումը։

Բաց մի թողեք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում
Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել