ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 27 պատգամավոր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը քննարկում է ուղեվարձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը։
Նախագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մանրամասներ էր հայտնել, թե ինչպես է լինելու տուգանելու գործընթացը։
«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15-ապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար դրամ, և 3-ապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն, արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել»,- ասել էր ՏԿԵ փոխնախարարը։
Առաջարկվում է տուգանք՝ 3 հազար դրամ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10 հազար դրամ չվճարելով օգտվելու դեպքում, 15 հազար դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը։
Ժամեր անց պետք է տեղի ունենա նախագծի երկրորդ ընթերցումը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Այն պետք է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում հիշեցրել էր նաև իր հանձնարարականը ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ:
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ անդրադարձել էր բարձրաձայնված հայտարարությանը, թե երբ է ծագել ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը:
Խուդաթյանի խոսքով՝ վստահաբար, այն չի ծագել քաղաքական հայտարարությունից հետո, այլ դրանից առաջ։
Նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի կողմից գրավոր հանձնարարական է տրվել ՏԿԵ նախարարությանը և իրեն, և տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ-ում կառավարման այդ համակարգին:
Բաց մի թողեք
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց՝ Ամենայն հայոց կաթողիկոսի. վարչապետ
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ