«Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործերով առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին շատ քննարկվեց հանրային դաշտում:
«Հրապարակ» թերթը գրում է. Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել եւ հանուն պաշտոնի ուրանալ ամեն ինչ։
Մելքոնյանի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլեւ՝ բարոյական, ընտանեկան: Նրա ընտանեկան, ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել վերջինիս բարոյական նկարագիրը, երբ բավականին երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից։
Մ․ Մելքոնյանը, հիշեցնենք, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, նա ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»