«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։
Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` 2 ամսով, որը հանրային գիտակցության մեջ խիստ պատիժ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում տնային կալանքով իշխանությունները ձախողեցին Աբրահամյանի թոռան հարսանիքը, որը նախատեսված էր հունիսի 21-ին։
Հարսանիքը, որը վաղուց էր պլանավորված, նախորդ օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, մինչեւ պապը կարողանա ներկա գտնվել դրան: Հիշեցնենք, որ Աբրահամյանի թոռն ամուսնանում է Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ:
Փաստաբաններն Աբրահամյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։ Տեղեկացանք նաեւ, որ դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին՝ տեսակցել մերձավոր ազգականների հետ»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»