Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ռուս – Ադերբեջանական հակամարտության խորքային խնդիրները, կամ ռազմավարական զոհաբերություն հանուն մեծ խաղի․․․
Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ համակարգերի վերջին օրերի հարվածները միմիյանց քաղաքացիներին Հայաստանի որոշ շրջանակների մոտ ոգևորություն են առաջացրել։ Սակայն ՀԱՅԸ պարտավոր է այս բոլոր իրադարձությունները սառը գլխով դատել՝ վերանալով բոլոր զգացմունքային պոռթկումներից։
Ի՞նչ է իրականում տեղի ունեում։
Բաքուն փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ՝ «երկու թշնամական տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև հայտնված պետություն», իսկ Թուրքիային՝ որպես «անվտանգության երաշխավոր»։
Այս մոտեցումը 19-րդ դարում Մեծ Բրիտանիայի կիրառած «Մեծ խաղի» ժամանակակից տարբերակն է, որի շրջանակներում Բրիտանիան ճանապարհ հարթեց Հնդկաստանի նկատմամբ իր գերիշխանության համար՝ Իրանին և Ռուսաստանին սադրելով, ու հանդես գալով, որպես Հնդկաստանի անվտանգության երաշխավոր։ Արևմտյան ուժերի օգնությամբ Իրանում և Ռուսաստանում ադրբեջանական էթնիկ փոքրամասնության միջոցով հրահրվում է միջազգային լարվածություն։
Այս զարգացումները ոչ միայն հուզական ռեակցիաներ են, այլև ավելի բարդ սցենարի մի մասը, որն ուղղված է՝ ՆԱՏՕ-ի համար Կասպից ծով մուտք գործելու և Կենտրոնական Ասիայի վրա ազդելու պաշտոնական հիմք ստեղծելուն։
Այս ծրագիրն իրականացնելու գործում ակտիվորեն ներգրավված են՝ Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Իսրայելը։ Նրանք օգտագործում են իրենց 5-րդ շարասյունը և կիրառում Ճանանչողական պատերազմի բոլոր մեթոդաբանությունները՝
Իրանում հարց է բարձրացվում. «Ինչո՞ւ է Իրանը պաղեստինցիներին աջակցում, իսկ Ռուսաստանում՝ նույն Իրանը չի դատապարտում ադրբեջանցի շիաների դեմ կիռարվող հալածանքները»։
Իսկ նույն 5-րդ շարասյունը Ռուսաստանում ջանքեր է գործադրում արհեստական պառակտումներ ստեղծել՝ հակամիգրանտային տրամադրություններ հրահրելու միջոցով։
Հայաստանին այս խաղում տրվել է հետևյալ դերը՝
ցույց տալ աշխարհին, որ Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին տնտեսական, հոգևոր և քաղաքական կյանքին, ու Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին․ Թանդիլյան
Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք պատրաստ չլինենք պատերազմին
Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել էին փողոցային ոչ բռնի պայքար․ Խուդոյան