Իշխանությունների աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկումը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման, իսկ ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ, երեկ խորհրդարանում անցավ արտասովոր, ոչ ագրեսիվ մթնոլորտում:
Հրապարակ թերթը գրել է․ Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել, ըստ էության, հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը։ Ի վերջո, Սամվել Կարապետյանին որքան էլ փորձեն նախկին թալանչու, կոռումպացված օլիգարխի կամ տեռորիստի պիտակ կպցնել, չի ստացվի, քանի որ նա երբեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ Հայաստանում մշտապես բարեգործական ու հումանիտար ծրագրեր է իրականացրել, այդ թվում` իր հայրենի Տաշիր բնակավայրում ահռելի աշխատանք է կատարել եւ հազարավոր աշխատատեղեր ստեղծել:
Բոլորի համար պարզ է, որ նա այսօր կալանավորված է Եկեղեցուն աջակցելու իր հայտարարության համար` մի խոսքի, որը բացարձակապես հանցակազմ չի պարունակում։ Նա դասական քաղբանտարկյալ է, որին կալանավորելու հրահանգը տվել է անմիջապես Նիկոլ Փաշինյանը` անգամ չթաքցնելով դա:
Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ կան, որ Փաշինյանը միջնորդների միջոցով փորձում է լեզու գտնել կալանավորված Կարապետյանի հետ: Նրան առաջարկում է հրաժարվել իշխանության դեմ պայքարից, որի մասին ամեն օր բանտից գրած նամակներում խոսում է Սամվել Կարապետյանը:
Հրաժարվել պայքարից, հեռանալ Ռուսաստան, որից հետո խոստանում են դադարեցնել ՀԷՑ-ի եւ Կարապետյանի մյուս սեփականությունների դեմ արշավը։
Երեկ մենք նկատեցինք, որ ՔՊ-ականները` ընդդիմության հուժկու ելույթներին ի պատասխան, ավելի շատ թիրախավորում էին Ռոբերտ Քոչարյանին՝ ՀԷՑ-ը «կոպեկներով սեփականացնելու» կամ, ինչպես Վահագն Ալեքսանյանն ասաց՝ իր առանձնատան գնով վաճառելու համար, քան Սամվել Կարապետյանին։
Իսկ Վլադիմիր Վարդանյանը, մի պահ մոռանալով Փաշինյանի ամենօրյա արշավը, փորձեց կանխել ընդդիմության գրոհները՝ հայտարարելով, թե ով ասաց, որ խորհրդարան բերված նախագծերը ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին են, դրանք Հանրային ծառայությունների լիազորություններում փոփոխություններին են վերաբերում, փորձեց խաբել իրավաբան Վարդանյանը, որը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում։
Այսպիսով, օրինագծի համաձայն, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթ սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ: Օրենսդրական փաթեթը նախատեսում է ընկերության ազգայնացման համար իրավական հիմքերի ստեղծում: Խորհրդարանական ընդդիմության պահվածքն էլ չէինք անվանի կրիտիկական, թեեւ, իհարկե, բազում քննադատական ելույթներ հնչեցին:
Սակայն, դիցուք, Աննա Մկրտչյանը պահը բաց չթողեց եւ հայտարարեց, թե Սամվել Կարապետյանի հետ այս իշխանությունը 7 տարի խնդիր չի ունեցել, ապա շարունակեց. «Այս նախագիծը Սամվել Կարապետյանի մասին չէ, այլ՝ այն մարդկանց մասին, որոնք ՔՊ-ականներին համարում են հակահայեր»։ Ի դեպ, իշխանությունները հարկ էլ չէին համարել լավ պարապել, մանիպուլյացիայի գործիքները «խոդի գցել»:
Ի պատասխան ընդդիմադիրներին, թե ՀԷՑ-ի մասին հիշեցին Կարապետյանի հայտարարությունից հետո, նրանք արդարանում էին, թե ՀԷՑ-ը վատ է աշխատում, եւ իրենք են ուզում դառնալ կառավարիչ։
Պատերազմը տանուլ տված, Հայաստանի արտաքին պարտքը պատմական ռեկորդի հասցրած, ԱՆԻՖ ստեղծած եւ միլիոնավոր դոլարներ մսխած իշխանություններն այլ հիմնավոր փաստարկ չունեին, քան բանավոր հավաստիացումը, որ իրենք ավելի լավ կկառավարեն։
Ի դեպ, մի քանի ընդդիմադիրներ պաշտոնական վիճակագրություն ներկայացրին, որ ո՛չ նախորդ, ո՛չ այս տարվա պլաններում ակնարկ չի եղել ՀԷՑ-ի թերացումների մասին, ՀԾԿՀ-ն էլ որեւէ զգուշացում չի արել այս ընթացքում, որ «Ցանցերը» վատ են կառավարում:
Այս փաստարկներին իշխանականները պատասխան չունեին: Հայկ Մամիջանյանն էլ ամբիոնից հերքեց իշխանականների տարածած այն լուրերը, թե էլեկտրաէներգիայի գնի 4%-ով բարձրացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մեղքն է, ասաց, որ ընկերությունն այդտեղ զրո դերակատարում ունի։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»