Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում էլ ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու` ռուբիկոնն անցած Փաշինյանն այլեւս չի ուզում սեթեւեթել, դեմոկրատիա խաղալ, օրենքների նույնիսկ ֆորմալ կողմը պահել:
Հրապարակ թերթը գրել է․ Ի՞նչ իմաստ ունի` եթե հանրությունը դեռ դիմանում է, դեռ դրսից իրեն կարմիր քարտ ցույց չեն տալիս, եւ դեռ կարողանում է պահել աթոռը: Այնպես որ՝ դեռ ինչե՜ր ենք տեսնելու: Ասենք, Սամվել Ալեքսանյանի կինը կարող է որոշել մասնակցել հուլիսի 4-ի երթին` ի պաշտպանություն իրենց ընտանիքի բարեկամ Սամվել Կարապետյանի, եւ նույն օրը սկսվի «Երեւան սիթի»-ների եւ «Աստղիկ» ԲԿ-ի ապամոնտաժման գործընթաց:
Կամ` Խաչատուր Սուքիասյանը, հիշելով «Բջնիի» պատմությունը, փորձի ինչ-որ կերպ աջակցել, որ Կարապետյանի բիզնեսը չխլեն եւ երկրի տնտեսությանը, ներդրումային դաշտին կործանարար վնաս չհասցնեն: Հաջորդ օրը դիմակավորված ԱԱԾ-ականները մտնեն «Սիլ-ինշուրանս» եւ «Հայէկոնոմբանկ»:
Կամ` եթե Երեմյանները հայտարարեն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ չեն պահանջում կաթողիկոսի հեռացումը, ՍԱՏՄ-ն անմիջապես ցուպիկներ գտնի նրանց արտադրած կաթի ու պանրի մեջ եւ գործարանը փակի:
Նույնկերպ վաղը կարող է Փաշինյանը, օրինակ, Սունդուկյան թատրոնում Ներոնի մասին բեմադրության մեջ ակնարկ տեսնել, եւ Սունդուկյանի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը հայտնվեն կալանավայրում:
Հետո կարող են բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել Արմեն Սմբատյանի հետ ճաշելիս, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն կամ ՊԵԿ-ը մտնեն բուհ ու թաքցված հարկեր հայտնաբերեն:
Չզարմանաք, եթե մարդկանց բռնելու-նստեցնելու-դատելու այս գործընթացից էյֆորիայի մեջ հայտնված առաջին դեմքն այսպես մի օր էլ ձեզ հասնի: Թույլ մարդը հնարավոր իշխանազրկման վտանգից ամեն ինչի ունակ է:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»