«Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակելու են ռեպրեսիաները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ: Նրանք ոչ միայն շարունակում են կեղտոտ քարոզը Վեհափառի և սրբազան հայրերի դեմ, այլև քայլեր են սկսել` նրանց շրջապատի միջոցով ճնշումներ գործադրելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ու թիմը որոշել են, որ այլևս «մեղմ» չեն լինելու որևէ մեկի հանդեպ` քաղաքական ուժերից մինչև հոգևորականներ. ովքեր դեմ կխոսեն իշխանություններին՝ նրանք կպատժվեն, ընդհուպ` կբանտարկվեն:
Իշխանական վերնախավում համոզված են, որ իրենց պլանավորած «օպերացիան» չի ձախողվելու եւ այն, ինչ նախաձեռնել են իրականացնել Վեհափառի դեմ, առաջիկայում հանգուցալուծում ստանալու է:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցներին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուտով ճնշումներն ավելի են ուժեղանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ: Նոր հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ կլինեն առաջիկայում ընդդիմախոսների, այլակարծություն ունեցողների նկատմամբ»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»