15/10/2025

Տեսանյութեր ԱԺ-ից, ինչպես են հղի կնոջը հրում, ինչպես հակառակորդն հարվածելու փոխարեն խփում են յուրայինի ՔՊ-ականի դեմքին

Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթից հետո, երբ պատգամավորը ուզում էր դուրս գալ ԱԺ նիստերի դահլիճից, ՔՊ-ական Վահե Ղալումյանը թիկունքից մոտեցավ ու հարվածեց նրան: Դրան հաջորդեց մեծ ծեծուջարդ, որին մասնակից էին նաև ՔՊ-ական պատգամավորների օգնականները:

Հենց պատգամավորի և լրագրողների ֆիքսած կադրերում երևում է, ինչպես են փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց իշխանական և ընդդիմադիր պատգամավորները:

Ինչես միշտ, «ուժեղ տղայի» դերում ակտիվորեն դրսևորվում էին ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը, Ռուստամ Բաքոյանը, Տիգրան Պարսիլյանն ու Արսեն Թորոսյանը: Իսկ հրահրողը, ինչպես արդեն նշեցինք, Փաշինյանի ընտանիքի մտերիմ Վահե Ղալումյանն էր, ով մշտապես աչքի է ընկնում նման վարքագծով, բայց ոչ՝ պատգամավորի լիազորությունները պատշաճ կատարող:

Կադրերից երևում է, օրինակ, ինչպես է Ռուստամ Բաքոյանը քաշում ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գևորգյանին, ապա մի քանի գործընկերոջ հետ սկսում հարվածներ հասցնել նրան: Կամ ինչպես է կարկառուն ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ջրով լի շիշը նետում ընդդիմադիրների ուղղությամբ, սակայն փուստ է տալիս և շիշը կպնում է իր իսկ գործընկերոջը:

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք վնասվածքներ ունի Արգիշտի Գևորգյանը, որին ի պատասխան պատգամավորը մեզ ասաց` լուրջ վնասվածքներ չկան, քերծվածքներ են․ «Լուրջ վնասվածք ստացած պատգամավոր չունենք»:

Տես՝ այստեղ

այստեղ

այստեղ

այստեղ

և այստեղ