Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը:
Սարգսյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ, հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺ-ից, որ այս թանկ ժամանակն անցկացնի իր ընտանիքի հետ։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանելուց, որից հետո ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց, գոռգոռոցներ լսվեցին։
Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը:

Բաց մի թողեք
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար
Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է ծաղրել Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրանին ․․․