ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում: Բանն այն է, որ այդ օրը կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը ՔՊ-ականներին Գորիսում ընդունելու ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Խաչատրյանն անձամբ է հյուրանոցներում ամրագրումներն արել, ինքն է դիմավորելու ՔՊ-ական պատգամավորներին:
Երեկ խորհրդարանում բոլորը Խաչատրյանին էին մոտենում, ճշտումներ անում Գորիս գնալու-վերադառնալու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին հարցը լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, որի վերաբերյալ Փաշինյանը ներկայացնելու է մանրամասներ, թե ինչպես պետք է պատրաստվեն:
Քննարկվելու է նաեւ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրությունների հարցը, ինչը եւս մեծամասշտաբ միջոցառում է լինելու, քանզի ընտրությանը շուրջ 1000 պատվիրակ է մասնակցելու: Այդ օրը ՔՊ-ականներն առաջադրված 42 անձից 20-ին պետք է ընտրեն որպես ՔՊ վարչության անդամներ:
Կարճ ասած՝ շաբաթ օրը Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան եւ վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքըա»։
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը