Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է․
«Ժամեր առաջ պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել է Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր կոնֆլիկտներում խաղաղության հասնելու համատեքստում։
Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։
Թրամփի վարչակազմը այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիները այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից:
Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների»։

Բաց մի թողեք
Ինչ է կատարվում երկրի հետ՝ Փաշինյանական բեմի կուլիսներում. Պետք չէ մարդկանց մեղադրել տոնի համար
«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան
Ահա, թե իրականում ինչ է ուզում անել Բաքուն. Լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է