Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդանանց փողոցի 69 հասցեում աղմուկ է և վիճաբանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Վարդանյանի գլխավորությամբ պարզել է, որ անցկացվում է Հայաստանի բոքսի առաջնությունը, որտեղ նկատել են մի քաղաքացու, ով հանդիսատեսի համար նախատեսված հատվածում է եղել իր որդու մենամարտի ժամանակ, չհամաձայնվելով մրցավարի կողմից որդու մրցակցին տրված միավորների հետ, բարցրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով մրցաշարի բնականոն ընթացքը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ․-ին խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ մրցավար, Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ռոբերտ Պ․-ն ներկայացվել է ոստիկանության Կետրոնական բաժին։
Բաց մի թողեք
Աջափնյակ դատական նստավայրում ընթանում է այսօր ձերբակալվածների դատը
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ