Երեկ Աբու Դաբիի հանդիպումից թեեւ շատ սուղ տեղեկություններ տարածվեցին, եւ դրանց գերակշռող մասը՝ ադրբեջանական աղբյուրներից, բայց որոշ նշաններ հուշում են, որ այդ հանդիպումը Հայաստանի օգտին չի ընթացել, եւ մենք մի քանի նիշ էլ ենք իջեցրել մեր «պահանջների նշաձողը»:
Հրապարակ թերթը գրել է․ Դրա մասին էին վկայում ոչ միայն մեր պատվիրակության ղեկավարի գլխահակ ու խեղճ տեսքը, իսկ հարեւան «գիշատիչի»` խրոխտ կեցվածքը, այլ նաեւ օրեր առաջ Էրդողանի արած հայտարարությունը, «Քարնեգի հիմնադրամի» արտահոսքը, իսկ երեկ՝ ՀՀ ԱԳ փոխնախարարներից մեկի արած հայտարարությունը: Միջանցքը մեր կարմիր գիծն է, բացառված է, որ միջանցքի հարցում զիջման գնանք, այն պետք է գտնվի բացառապես ՀՀ իրավազորության ներքո․ նման ամպագոռգոռ հայտարարություններից մենք մի քանի տարում գլորվեցինք հասանք «Թուրանի ջուրը» խմելու, Միջին միջանցքի մաս կազմելու, իսկ երեկ` արդեն միջանցքի նկատմամբ վերահսկողությունն օտար մի կազմակերպության հանձնելու նշաձողին:
Իհարկե, մեր իշխանությունները միջանցքի փոխարեն համեստորեն «խաչմերուկ» եւ «ճանապարհ» տերմինն են կիրառում եւ մի նոր` հանրությանը մոլորեցնող բառ են շրջանառության մեջ դրել` «արտապատվիրակում», որն անգլերեն աութսորսինգ (Outsourcing) տերմինի հայերեն թարգմանությունն է, ինչը, որպես կանոն, օգտագործվում է մի ընկերության կողմից մեկ այլ ընկերությանը սեփական բիզնեսի մի մասի կառավարումը փոխանցելու դեպքում։
Բայց դրա էությունն այն է, որ ինչ-որ ամերիկյան ընկերություն հայտնվելու է Մեղրիի հատվածում եւ ապահովելու է ադրբեջանական ու թուրքական բեռների, մեքենաների, մարդկանց անարգել կամ անխոչընդոտ անցումը: Միջանցքը պոզով-պոչո՞վ է լինում: Սա հրաժարում է մեր ինքնիշխանությունից:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար