Վատիկանում ՀՀ նախկին դեսպան՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մոտ մեկուկես ամիս առաջ եղել է Վրաստանում եւ կնոջ հետ հարսանիքի է մասնակցել:
Հրապարակ թերթը գրել է․ Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն է եղել:
Հարսանիքի քավորը Միքայել Մինասյանն է։ Պետրոսյանը ժամանակին «Ջազվե» սրճարանային ցանցի տնօրենն էր, անցնում է քրեական գործով եւ վերջին տարիներին լքել է Հայաստանը։ Ի դեպ, համացանցում հարսանիքից տեսանյութեր են տարածվել։
Հետաքրքիր է, որ ՀՀ իրավապահները նույնիսկ նման հարցերում չեն կարողանում իրենց վրաց գործընկերների հետ համագործակցել, Հայաստանում հետախուզման մեջ գտնվող անձն անարգել այցելում է Վրաստան` առանց վախենալու, որ Վրաստանի իրավապահները կարող են իրեն ձերբակալել ու արտահանձնել:
Թեեւ չի բացառվում, որ վրացիները հասկանում են՝ մեզանում քաղաքական հետապնդումներ են մոլեգնում:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար