Մինչ Նիկոլը բացում է ալամ աշխարհի բոլոր կոմունիկացիաները ու կամուրջներ գցում մայրցամաքների ու տիեզերքների միջև` իրական Հայաստանը կանգնած է իր միակ իրական ճանապարհի անանցանելիության խնդրի առաջ։
Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են, եթե մեր գյուղմթերքի էքսպորտը ու էներգակիրների իմպորտը ձևական պատճառներով անհնարինության են հասցնում։
Ու վստահաբար վրացիները ապուշ չեն, որ հարևանի հետ հարաբերությունները էդ աստիճանի սրող քայլը անեն հաճույքի համար կամ աննշան պատճառներով։ Ուրեմն հարց կա, որը չի լուծվում, հարց, որի մասին մեզ Նիկոլը չի ասում ու չի ասելու քանի դեռ վերջնականապես չի փակվել իրական Հայաստանի միակ իրական կապը աշխարհի հետ։
Ես չգիտեմ վրացիք ինչ են ուզում` գուցե մեծ բան, գուցե փոքր, գուցե արդար բան են ուզում գուցե անարդար, սա գուցե ազնիվ բողոքի ժեստ է գուցե հանդուգն ռեկետի փորձ… մենք չգիտենք ու չենք իմանա, որովհետև հիմա կարևորը Նիսյա Հայաստանն ա` էն դրախտայինը, որը ունենալու ենք երբ բոլորատեսակ թուրքերի հետ քուրիկ-քուրիկ խաղանք, իսկ իրական Հայաստանը, որը կա հողի վրա, որը ունի իրական հնարավորություններ ու իրական պրոբլեմներ` ցնորք են, միրաժ, հոգու մորմոք։
Ու Նիսյա Հայաստանի շուրջ վրացիք եղբայրաբար երջանիկ են, որ Եվրասիայի ու թուրքական աշխարհի ողջ ապրանքափոխանակությունը հետագայում կանցնի շրջանցելով Վրաստանը։ Կամեցողաբար ըմբռնումով են մոտենում, որ էլ ոչ մի նոր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղիներ չեն բացվի, որովհետև հայերը որոշել են տան ավելի կարճ ճանապարհ, որից նույնիսկ հայերը չեն կարողանալու օգտվեն։
Նիսյա Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կարևոր գործով Ժնևում ա, որովհետև դե Նիսյա Հայաստանը աշխարհին Վրաստանով չի կապվում, այլ ժողովրդավարական արժեհամակարգային ու հոգևոր թելերով։
#ՆիսյաՀայաստան
Միքայել Նահապետյան
Բաց մի թողեք
Հրաժարվում է Սփյուռքից, ապա ո՞վ կամ ի՞նչն է միավորում Սփյուռքի հայերին․ Արդի Քասախյան
Սա արշավ է Դաշնակցության դեմ, ինչպես որ արշավ է ընթանում եկեղեցու դեմ. Վարդանյան
Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը․ «ՀայաՔվե»