11/07/2025

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նա 1 ամիս ժամկետով կալանավորվել է։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր:

«Հայկական ժամանակ»-ն այդ ժամանակ իր տեղեկություններով հայտնել էր, որ կալանավորվածների թվում են «Տաշիր գրուպ»-ի խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենը և անշարժ գույքի գործակալը:

Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, սակայն վերջինս չի ընդունում մեղքը:

Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է: