Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհուրդն օրեր առաջ հայտարարեց, որ հուլիսի 12-ին հանրահավաք է նախաձեռնել:
«Մեր պայքարի նոր փուլը սկսում է Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ», ասված էր հայտարարության մեջ։
Այսօր տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանն ընդունել է հանրահավաքի իրազեկումը, սակայն զգուշացրել է, որ երթ եւ նստացույց թույլ չի տալիս անեն:
Չնայած քաղաքապետարանը թույլ տալու կամ արգելելու իրավասություն չունի` ընդամենը պետք է իրազեկումն ընդունի ի գիտություն եւ վերջ: Մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանն առհասարակ գերազանցել է իր իրավասությունները եւ անգամ սպառնացել արցախցիներին, որ եթե 1 սանտիմետր դուրս գաք Ազատության հրապարակից եւ փորձեք երթ կամ նստացույց անել, ապա ձեր նկատմամբ ուժ կկիրառվի:
Մեր տեղեկություններով, խորհուրդն այժմ քննարկում է վաղվա իր անելիքները:
Բաց մի թողեք
Մերձավանի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը հայտնի է․ Լուսանկար
Քանի քաղաքացի է մասնակցում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին և երթին
#Ուղիղ․ Հանրահավաք, երթ՝ ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների