Վերջին տարիներին, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ՔՊ գրեթե բոլոր պատգամավորները բավականին մեծ ֆինանսական ձեռքբերումներ ունեն։
Մասնավորապես, 2024-ին իշխանական պատգամավորների զգալի մասը ձեռք են բերել անշարժ գույք, և այս ամենից անմասն չի մնացել նաև Սիսակ Գաբրիելյանը։
Նախկին լրագրողի հայտարարագիրը ուսումնասիրելով նկատում ենք, որ ՔՊ պատգամավոր դառնալուց հետո նա գրեթե ամեն տարի մի նոր իր կամ անշարժ գույք է ձեռք բերում։ Օրինակ՝ 2024-ին նոր բնակարան՝ 22 մլն 969 հազար դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքում։ Բացի այս, Գաբրիելյանը հայտարարագրել է նաև 2021 և 1987 թվականներին գնման եղանակով ձեռք բերված բնակարանները։
Հաշվետու տարվա վերջում նրա 3 անշարժ գույքը պահպանվել է։ Պատգամավորը անշարժ գույքի վերանորոգմանը տրամադրել է 3 մլն 5 հազար դրամ։
2023-ին Գաբրիելյանը գնել էր 2022 թվականի արտադրության ավտոմեքենա։
Հաշվետու տարվա սկզբին առկա փոխառության ընդհանուր վերցված գումարը կազմել է 22 մլն 999 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարի չափը նույնն է, ինչպես նաև 2 մլն 270 հազար դրամ հանձնված փոխառությունը վերադարձվել է։
Հաշվետու տարվա սկզբին Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 598 հազար 975 դրամ, որը հաշվետու տարվա վերջին կրկնապատկվել է՝ դառնալով 1 մլն 306 հազար դրամ։
Նախկին լրագրող, այժմ ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամը հաշվետու տարվա վերջում 800 հազար դրամ է կազմել։
Նրա տարեկան եկամուտը կազմել է 16 մլն 755 հազար դրամ, որից 12 մլն 209 հազար դրամը աշխատավարձն է։ Իդեպ, ինչպես նկատեց MediaHub-ը, Սիսակ Գաբրիելյանի եկամուտը 2021 թվականի համեմատ աճել գրեթե 3 անգամ։
ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վարկի մայր գումարի չափը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 945 հազար դրամ։

Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել