16/10/2025

Խաղաղություն լինելու է. Ռոմանոս Պետրոսյանի արձանագրումները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին երեք օրերին կուսակցական գործունեության բերումով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում էի. Գորիսում մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ժողովին, իսկ Ջերմուկ եւ Վայք քաղաքներում համապատասխանաբար գիշերակաց եւ կարճ դադար ունեցա։

Բոլոր երեք քաղաքներում ակնհայտ էր ներքին տուրիզմի հսկայածավալ հոսքը (Վայքը՝ տարանցիկ, լեփ-լեցուն ֆուդ-կորտերով եւ սննդի խանութներով), Գորիսի եւ Ջերմուկի հյուրատներում տեղացի հյուրերը դոմինանտ էին։ Հանդիպեցի նաեւ պետական ու մասնավոր հատվածներում զբաղվածություն ունեցող բազմաթիվ երեւանաբնակ ընկերների՝ ընտանիքներով շրջագայելիս նշված մարզերով։

Հընթացս զրույցի բռնված ավելի քան երկու տասնյակ մեր քաղաքացիներից ճնշող մեծամասնության առաջին հարցադրումն առնչվում էր արտաքին քաղաքականությանն ու խաղաղության օրակարգին, շատ քչերն էին առհասարակ անդրադառնում ներքաղաքական զարգացումներին։

Բացարձակապես բոլոր հանդիպած եւ քննարկում ծավալած՝ մեր տեղացի հայրենակիցների խոսքում կարմիր թելով անցնում էր օրվա իշխանություններից Խաղաղության համաձայնագրի հետ կապված ակնկալիքներն ու տեւական խաղաղություն ունենալու հույսերը։

Ճիշտ է ասված, որ խաղաղության իրական արժեքն ամենալավը գիտակցում են պատերազմի արհավիրքով անցած մարդիկ։

#խաղաղություն_լինելու_է