27/07/2025

Ճանապարհային քարտեզ կհրապարակեն՝ ինչպես են ազատելու Վեհարանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի անդրադառնում այն հարցին, թե ինչպես է կառավարությունն առերեսվելու Վեհարանի հետ կապված իրավիճակին։

Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ այս թեմայի շուրջ որևէ նոր բան ավելացնելու կարիք չի տեսնում. «Վարչապետը շատ հստակ ու ուղիղ պատասխան է տվել։ Նա ասաց, որ Վեհարանը կազատվի այնպես, ինչպես Հայաստանը ազատվեց Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշել է Խուդաթյանը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ եթե զարգացումները պահանջեն, հնարավոր է հրապարակվի ճանապարհային քարտեզ, ինչպես դա արվել էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։