28/07/2025

Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամությունն ու վստահությունը. Զուրաբիշվիլի

Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին։

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վրաստանը պետք է գործի որպես իսկական գործընկեր, այլ ոչ թե լինի ճնշման օղակ։ Նման գործողությունները խաթարում են վստահությունը և տարածաշրջանային տնտեսական կայունությունը։

Սա պետք է անհապաղ դադարեցվի»,-գրել է նա։