Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի անդրադառնում այն հարցին, թե ինչպես է կառավարությունն առերեսվելու Վեհարանի հետ կապված իրավիճակին։
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ այս թեմայի շուրջ որևէ նոր բան ավելացնելու կարիք չի տեսնում. «Վարչապետը շատ հստակ ու ուղիղ պատասխան է տվել։ Նա ասաց, որ Վեհարանը կազատվի այնպես, ինչպես Հայաստանը ազատվեց Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշել է Խուդաթյանը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։
Նախարարը նաև ընդգծել է, որ եթե զարգացումները պահանջեն, հնարավոր է հրապարակվի ճանապարհային քարտեզ, ինչպես դա արվել էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ծուղակ է․ Խամենեի խորհրդական․ Լուսանկար
Ռուսաստանը պատրաստ կլինի հարձակվել Լեհաստանի վրա 2027 թվականին. Տուսկ
Հարյուրավոր միլիոնների շքեղ մեքենաների վարձակալում ՀԷՑ-ում․ պայմանագիրը խզվել է