Համացանցով տարածվում է 25 ամյա կնոջ տեսաձայնագրություն, որում նա մեղադրում է Հայաստանի իրավապահներին իրեն բռնությունների, ծեծի ու նվաստացումների, անգամ խմբակային բռնաբարության ենթարկելու համար: Տեսանյութը հրապարակել է x.com տելեգրամ ալիքը:
Կնոջ անունը Արփինե է, նա բուժքույր է: Տեսանյութում կինը բաց դեմքով պատմում է, որ հուլիսի 13-ին մասնակցել է բողոքի ցույցի Երևանում եւ ելույթ է ունեցել, բարձրաձայնելով «թե ինչ է կատարվում մեր երկրում»:
«Ինձ ձերբակալեցին ԱԱԾ աշխատակիցները ու տարան ԱԱԾ գլխավոր վարչության շենք, Նալբանդյան փողոցում: Երբ ինձ հասցրեցին բաժին, դաժանաբար ինձ ծեծեցին, կոտրեցին իմ ձեռքի երկու մատը ու հետո խմբակային բռնաբարեցին: Նրանք ասեցին, որ դա նրա համար է, որ համարձակվել եմ բողոքի դուրս գալ Փաշինյանի դեմ: Երբ ասեցի, որ դուրս եմ գալու ու պատմելու եմ այն, ինչ եղավ, սկսեցին ինձ ու ընտանիքիս սպառնալ հաշվեհարդարով», – ասում է կինը:
Տեսանյութում երևում է, որ նրա մատները վիրակապած են: Նրան սպառնացել են, որ կկտրեն ձեռքի մատները, եթե որևէ մեկը այդ մասին իմանա: Նա խոսում է բարբառով: Մենք հարցում արեցինք դատախազություն, թե արդյոք այս տեսանյութի մասին տեղյակ են` բացասական պատասխան ստացանք: Սպասում ենք ԱԱԾ արձագանքին:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից 14 կառավարության շենքի մոտ տեղի էին ունենում Արցախից տեղահանվածների բողոքի ցույցեր ի պաշտպանություն նրանց իրավունքների:
ՀԳ. Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ այս տեսանյութը հնարավոր է արհեստական բանականության միջոցով են ստեղծել:
Բաց մի թողեք
Ռուսաստանը պատրաստ կլինի հարձակվել Լեհաստանի վրա 2027 թվականին. Տուսկ
Հարյուրավոր միլիոնների շքեղ մեքենաների վարձակալում ՀԷՑ-ում․ պայմանագիրը խզվել է
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատական ֆարսը