«Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի եվրոպական ցուցադրություններից մեկի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ հանդիսատեսին ներկայացվել է արկղ՝ ուղեկցված հայտարարությամբ, թե ֆիլմի մեկնարկից առաջ հնարավոր է դրանում մեկ եվրո գցել ի նպաստ Հայաստանի։
Ցանկանում ենք հստակ նշել, որ տվյալ նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից, և վերջինս այդ ակցիայի մասին առհասարակ տեղյակ չի եղել։
Բացի այդ, հայտնում ենք, որ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերությունը ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացում՝ ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դրա ավարտից հետո, չի իրականացրել որևէ դրամահավաք։
Ֆիլմը ստեղծվել է բացառապես սեփական միջոցներով՝ առանց որևէ հովանավորի կամ բարերարի ֆինանսական աջակցության։
Հարգանքով՝ Գենետիկ Փրոդաքշն


Բաց մի թողեք
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը
Դավիթ Մուրադյանի հիշատակին․ մի դրվագ, որ դարձավ հիշողություն…
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը