ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշել Օբաման անդրադարձել են այն «շշուկներին», թե արդյոք իրենք ամուսնալուծվել են։
Այդ խոսակցությունները, հիշեցնենք, որ ի հայտ եկան այն բանից հետո, երբ որոշ միջոցառումների Բարաք Օբաման ներկայացել էր առանց տիկնոջ։ Մասնավորապես, խոսքը նախկին նախագահ Ջիմ Քարտերի հուղարկավորության եւ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունների մասին էր։
Միշել Օբաման հերքել է այդ խոսակցությունները։ «Երբ առանձին առանձին ենք միջոցառումներին գնում, մարդիկ կարծում են, թե ամուսնալուծվել ենք»,- նշել է նա։
Միշել Օբաման նաեւ ասել է Քրեյգ Ռոբերտսոնի պոդքասթի ժամանակ, որ երեբք չի մտածել ամուսնու հետ ամուսնալուծվելու մասին, չնայած որ ունեցել են ընտանեկան կյանքի ծանր ժամանակներ, որոնք հաղթահարել են համատեղ ուժերով։ Նա նաեւ ասել է, որ շնորհակալ է ամուսնուն, քանի որ նրա շնորհիվ է դարձել այն, ինչը կա հիմա։


Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Ուկրաինայի խորհրդարանը աջակցում է նոր ռազմական կաբինետին՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության շուրջ սկանդալի ֆոնին
Պաշտոնը ստանձնելուց երկու ժամ անց ես մահափորձի թիրախ դարձա․ ԱՄՆ ֆինանսների նախարար. Լուսանկար