Շառլ Ազնավուրի հրապարակում մենք բացում ենք արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակութային կյանքում։
Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Ազնավուրը, ծնված Փարիզում, հայ փախստականների ընտանիքում, դարձավ համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկը: 1000-ից ավելի երգեր, ֆիլմեր, համերգներ, ավելի քան 90 երկրներում։ Նա այն մարդն էր, ում արվեստը ճանաչում էին առանց թարգմանության և առանց բացատրությունների, և նա շարունակում է մնալ այն մարդը, ում ճանաչում են և իր արվեստը ճանաչում են առանց հավելյալ բացատրության»։
Տեսանյութն՝ այստեղ
Շառլ Ազնավուրը փարիզյան տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայաստանցի էր։ Եվ այսօր, այն փաստը, որ այստեղ զետեղվում է Շառլ Ազնավուրի արձանը, դրանով միաձուլում է իր երկու ինքնությունները, իր երկու կյանքը՝ իր փարիզցի լինելը և հայաստանցի լինելը։Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Շառլ Ազնավուրը միշտ սիրում էր հիշեցնել, որ նա 100%-ով հայ է և 100%-ով ֆրանսացի։ Այսուհետ նրան տուրք ենք մատուցում և պատվում մենք թե Ֆրանսիայի մայրաքաղաքում, թե Հայաստանի մայրաքաղաքում»,- նշել է նա:
Հայրս երբ գալիս էր Երևան, կանգ էր առնում «Երևան» հյուրանոցում, սիրում էր պատշգամբից դիտարկել այս հրապարակը, որը լեցուն էր կյանքով ու պատմությամբ։ Շատ հուզիչ է, որ այսօրվանից Ազնավուրը կլինի այս հրապարակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը հայտարարել է որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
«Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ, ոչ միայն արտացոլում էր իր բառերով, այլ իր կողմից իրականացված գործունեությամբ։
Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում։ Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, հավատում էր այս երկրի ապագային։
Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանի ու հաստատվի այստեղ, որպեսզի կարողանանք ապրեցնենք, իրականցնություն դարձնենք իր գաղափարները»,- նշել է նա:
Բաց մի թողեք
Կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան․ Ազիզյան
Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել. Լուսանկար
Հայաստանում տոնում են Վարդավառը