27/07/2025

Նոր պետություն և նոր աշխարհակարգ․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան. Լուսանկար

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ։

Ազգային պետությունը լուծարելու ` նոր պետություն և աշխարհակարգ հիմնելու և հաստատելու համար անհրաժեշտ է կազմաքանդել.

1) Ազգային կրթությունը։ Այս վտանգավոր ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նսեմացնել դերը գիտնականի, ուսուցչի և դասախոսի։

2) Ավանդական ընտանիքը։ Այս անբարո նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել կնոջ դերը ընտանիքում`որպես տնային տնտեսուհու։ Կնոջը պետք է համոզել, որ իր երջանկությունը ամուսնուց անկախ լինելու և բացարձակ ազատությունը մեջ է։

4) Ազգային բանակը։ Այս կործանարար ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է նսեմացնել հայրենասեր սպայի և հերոս հրամանատարի դերը։

5) Սուրբ Եկեղեցին։ Այս նենգ ու չար նպատակին հասնելու համար `անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել հոգևորականի դերը։

Անշուշտ, այս ազգադավ ծրագիրն իրականացնելուց հետո մի գուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային և երկիր, բայց ո՛չ Հայրենիք։

Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ ` հայաստանցիները։Զգույշ եղե՛ք, մի՛ խաբվեք։Տերն օրհնի մեր Հայրենիքը, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին և իմաստություն պարգևի մեր ազգին։

Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

Blog Image